Home Mail Site Map
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Փաստաթղթեր
   2008 ...
   2007 ...
   2006 ...
   2005 ...
   2004 ...
   2003 ...
   2002 ...
   2001 ...
   2000 ...
   1999 ...
 Եվրոպական ինտեգրման  գրքաշար
 Հայաստանյան զարգացումներ
   Հայաստանյան    զարգացումների մասին
   Խմբագրական խորհուրդ
   ՀԶ համարներ
   Վիճակագրություն
   Բաժանորդագրում
   Հեղինակների համար
 Տարեկան տնտեսական  զեկույցներ
 ԳՀՀ կարգավիճակի  հաշվետվություն
Հաշվետվություններ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

     Հաշվետվությունը իրականացվել է ԵՄ կողմից մշակված "Acquis-ի իրականացման համար պահանջվող հիմնական վարչական կառույցների վերաբերյալ ուղեցույցի" հիման վրա և դրանում հաշվի են առնված ուղեցույցում հատկորոշված հենանիշերը: Հաշվետվությունն ուսումնասիրում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի քաղաքականության բնագավառում իրականացման, վերահսկողության և կիրարկման համար պատասխանատու` Հայաստանի վարչական կառույցների կարողությունները: Սննդամթերքի անվտանգությանը վերաբերող ինստիտուցիոնալ կառույցների և վարչական կարողությունների գնահատումը միացված է բուսասանիտարիայի և անասնաբուժության մասերին, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նշված ոլորտներում գործում են միևնույն մարմինները: Հաշվետվությունում, վարչական խնդիրներին զուգահեռ` ծանոթացման նպատակով տեղ են գտել և քննարկվել են նաև Եվրամիության երկրների փորձը, վարած քաղաքականություններն ու դրանց իրականացման միջոցներն ու գործակառույցները: Հաշվետվությունը ներառում է առաջարկություններ` ուղղված Հայաստանում համապատասխան կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Հաշվետվությունը ներկայացվել է շահառուներին փակ աշխատաժողովի ընթացքում, որի արդյունքում ստացված առաջարկությունները նույնպես ընդգրկվել են հաշվետվությունում:

   
Ինստիտուցիոնալ իրավիճակի գնահատումը մրցակցության և պետական աջակցության բնագավառներում

     Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի (ԱԾ) հաջող իրականացումն էապես պայմանավորված է տեխնիկական օժանդակության առկայությամբ, դրա ծավալով և տեսակներով: Այնուամենայնիվ, մինչև օրս պարզ չէր, թե ինչ ծավալներով և ինչ տեսակի տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ ԱԾ իրագործման գործընթացին աջակցելու համար:
     Նախատեսվում է, որ այս հաշվետվությունը կծառայի որպես ուղեցույց` ԱԾ իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության ներգրավման գործընթացում, ինչպես նաև կօգտագործվի ՀՀ կառավարության կողմից` դոնոր հանրության հետ տեխնիկական օժանդակության ներգրավման վերաբերյալ բանակցությունների ընթացքում և այդ օժանդակության համակարգման համար:

   
Ինստիտուցիոնալ իրավիճակի գնահատումը վիճակագրության բնագավառում

     Վարչական կարողությունների գնահատման շրջանակներում AEPLAC-ն իրականացրել է Հայաստանում Վիճակագրական ոլորտի կարողությունների գնահատում: Հաշվետվության մշակման ընթացքում գնահատվել և եվրոպական փորձի հետ են համեմատվել Վիճակագրության իրավական հիմքերն ու վարչական կառույցները:
     Գնահատումը հիմնված է §Acquis-ի կիրարկման համար պահանջվող հիմնական վարչական կառույցների ուղեցույցի¦ վրա և մշակվել է Եվրոպական հանձնաժողովի փորձագետների կողմից:

   
Ստանդարտացման, հավաստագրման, համապատասխանության հավաստման, չափագիտության և շուկայի վերահսկողության ոլորտներում ինստիտուցիոնալ իրավիճակի գնահատում

    Այս հաշվետվությունը ներկայացնում է այն իրավիճակի համապարփակ նկարագիրը, որը հիմք կծառայի տարեկան կտրվածքով ԳՀՀ ազգային ծրագրի իրականացման արդյունքները, Acquis Communautaire-ի "Ապրանքների ազատ տեղաշարժ" գլխի իրականացմանն օժանդակելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի զարգացումը գնահատելու և բացերը հետագայում վերհանելու համար:

   
(©) AEPLAC 2004-2006 28 Charents str., Yerevan, RA, 0025
+374 (10) 55-30-81 (Tel./Fax)
info@aeplac.am